Սեր Առանց Շահի, կամ, Դեբիլ Մարդկանց Մտքերը

Սեր Առանց Շահի, կամ, Դեբիլ Մարդկանց Մտքերը

Այս միտքը, Սեր Առանց Շահի, թվում է թէ շատ վեհ ու առաքինի և ինքնազոհ գաղափար է: Բայց իրականում սա կատարյալ հիմարություն է: Սերը առանց շահի չի լինում:  Սեր Առանց Շահ հավատքը գալիս է երկու աղբյուրներից, հումանիզմ և կոմունիզմ. Կարելի է ասել որ կոմունիզմի աղբյուրը հումանիզմից է և սրանք երկուսը մեկ են:
Read more of this post

Պատերազմի Վերաբերյալ Աստծո Խոսքի Համարներ

david goliath copy

Սաղմոս 20:7-8
Որոշ մարդիք պատերազմի ձիակառքերով են հպարտանում իսկ որոշները ձիերով, բայց մենք մեր Տիրոջ, Աստծո անունով կհպարտանանք: Նրանք(ովքեր շատ զենքեն ունեն) խոնարհվել և ընկել են, բայց մենք բարձրացել և զգաստ կանգնած ենք:

(նա ով որ իր երկրի զենքին ու զորքին է նայում և դրանցով հպարտանում և ապահով զգում, մեծ անեծքի տակ է ընկնում և ինքը և իր ազգը, անեծքի տակ է ընկնում և անձնական և ազգային մասշտաբներով: Վերջնական հաղթանակը տիրոջից է գալիս: 1990 թվականներին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ զորք ուներ և տասնյակ հազարավոր փորձված օտարյերկրյա պռոֆեսիոնալ կռվողներ ուներ, բայց ջաղջախիչ պարտության մատնվեց)

Սաղմոս 44:3-7
Նրանք իրենց սրով չգրավեցին հողը, և նրանց բազուկը չփրկեց նրանց, բայց Քո աջ ձեռքը և Քո ներկայության լույսը, քանզի դու նրանց կողմը անցար: Դու իմ Թագավորն ես, ով Տեր, Հակոբի(քրիստոնեաների) համար հաղթություն բեր Քո հրամանով: Քեզնով մենք մեր հակառակորդին հետ կբրդենք, Քո անունով մենք ոտնակոխ կանենք նրանց ովքեր որ մեր դեմ պիտի ելնեն:

Սաղմոս 60:11-12
Ով Տեր մեզ օգնիր մեր հակառակորդի դեմ, քանզի մարդու ձեռքով եկած փրկությունը դատարկ է: Մենք Տիրոջմով պիտի քաջաբար կռվենք, և Նա է որ մեր հակառակորդին կջախջախի:

(պատերազմի ընթացքում քաղաքացու հիմնական և վերջնական կենտրոնացումը պետք է Տիրոջ վրա լինի, և ոչ թէ երկրի զորքի կամ ղեկավարների, թերևս որ մենք շնորհակալ ենք մեր զինվորներից տիրոջ գործը կատարելու համար)

Առակաց 21:31
Ձին(տանկերը, զենքերը, հրետանին) պատերազմի օրվա համար է պատարստվում, բայց հաղթանակը Տիրոջից է գալիս:

(թշնամու զորքի քանակը և նրա զենքի որակը չեն որ որոշում են հաղթանակի արդյունքը)

Թվոց 14:41-43 
Բայց Մովսեսն ասաց. <<Ինչու եք դուք Տիրոջ պատվիրանը խախտում, քանզի դուք չեք հաջողի: Թշնամու վրա հարձակում մի գործեք քանզի նրանք ձեզ պարտության կմատնեն, որովհետև Տերը ձեր մեջ չէ: Որովհետև Ամաղեկացիները և Քանանացիները այնտեղ ձեր առջևում կլինեն, և դուք նրանց սրով կընկնեք, այն պատճառով որ դուք Տիրոջից ձեր երեսը դարձրել եք ու նրան այլևս չեք հետևում, և Տերը ձեզ հետ չի լինի>>

(նրանք ովքեր Քրիստոնեա աստծուն չեն հավատում ու երկրպագում իրենց թշնամիների ձեռքից պարտության կմատնվեն)

Երկրորդ Օրինաց 20:1-4
<<Երբ դուք ձեր թշնամիների դեմ պատերազմի գնաք և պատերազմի ձիեր և ձիակառքեր տեսնեք և ձեր բանակից ավելի բազում բանակ տեսնեք, նրանցից մի վախեցեք: Քանզի Տերը ձեր Աստվածը, որ ձեզ Եգիպտոսից դուրս հանեց, ձեր հետ է: Երբ դուք պատերազմի դաշտին մոտենաք, քահանան/հովիվը կգա ձեզ մոտ և ձեզ հետ կխոսի ասելով, Լսիր ով Իսրայել/Քրիստոնեաներ, այսօր դուք պատերազմի դաշտին եք մոտենում ձեր թշնամու դեմ, մի սրտնեղվեք, մի վախեցեք կամ խուճապի մատնվեք կամ նրանց առաջ դողացեք, քանզի ձեր Տեր Աստվածն է որ ձեզ հետ գնում է պատերազմի և նա է որ ձեզ համար կռվում է ձեր թշնամիների դեմ, ձեզ հաղթանակ տալու համար>>

Գազանի Դրոշմը – 666 Թվի Իմաստը: Քեն Ջենթրի — Ken Gentry

Գազանի Դրոշմը – 666 Թվի Իմաստը:

https://americanvision.org/1746/mark-of-beast-or/

Քեն Ջենթրի (Ken Gentry). Աստվածաբանական Գիտությունների Դոկտոր: Վայթֆիելդ Աստվածաբանական Ճեմարան. Տենեսի Թեմփլ Համալսարան, Գրեյս Աստվածաբանական Ճեմարան, Ռեֆորմըդ Աստվածաբանական Ճեմարան:

Հայտնություն 13:18 <<Այստեղ իմաստություն է պահանջվում. Թող որ նա որը հասկացողություն ունի հաշվի գազանի թիվը, որը մարդու թիվ է. նրա թիվն է վեց հարյուր վաթսուն վեց>>:

Իմաստունները կարող են հաշվել գազանի թիվը իսկ ոչ իմաստունները կարող են գնալ և անվերջ ենթադրություններ անել այս թվի իմաստի շուրջ, խոնարհներն էլ կարող են իմաստունների բացատրությունը լսել և սովորելուց հետո նրանք էլ են կարող հաշվել Գազանի Թիվը, որը մարդու թիվ է:
Read more of this post